slider image news
slider image news
slider image news
21 օգոստոս, 2018

Համագործակցություն՝ X5-ի, Artfood-ի և Armtorg-ի միջև

Անցյալ շաբաթ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի «X5» մանրածախ ընկերության, «Արմտորգ» ընկերության և Արտաշատի պահածոների գործարանի՝ «Արտֆուդ» ընկերության ներկայացուցիչների միջև:
X5 պատվիրակությունը «Արմտորգ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն և Արտաշատի պահածոների գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանի հրավերով այցելել է Արտաշատի պահածոների գործարան՝ «Արտֆուդ»: Հիմնական նպատակը նոր ապրանքատեսակների համտեսումն էր և արդիականացված արտադրության գնահատումը:
Ընկերություններն ամրապնդել են իրենց երկարաժամկետ զարգացող գործարար կապերը և նախանշել գալիք սեզոնի վաճառքների բարձրացումը՝ 4 անգամ: