15 դեկտեմբեր, 2025

Հայտարարություն «Արտաշատի Պահածոների Գործարան» ԲԲԸ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց բաժանորդագրության միջոցով հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման վերաբերյալ:

Բաժանոդագրման ժամկետը՝ 2025թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 20-ը՝ ներառյալ

Հիմնական պայմանները՝

  • Տեղաբաշխման ծավալ՝ 850,000 (ութ հարյուր հիսուն հազար) հատ.
  • Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեք՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ.
  • Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեք՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ.
  • Վճարման ժամկետ՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ.
  • Վճարման կարգ՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված` «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ 2470100006330000 բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

Հայտերի ներկայացման կարգ.

Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսեր գնել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը՝ ներառյալ այդ մասին գրություն ներկայացնել Ընկերության գտնվելու վայր՝ նշելով.

  • Ֆիզիկական անձանց դեպքում՝ ԱԱՀ և անձնագրային տվյալներ.
  • իրաբանական անձի դեպքում՝ անվանումը, գրանցման համարը, ՀՎՀՀ-ն.
  • կապի միջոցները, հասցեն, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեն,
  • ձեռքբերվող բաժնետոմսերի քանակը:

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք կայքի «Կապ» բաժնում նշված կոնտակտային տվյալներով դիմել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ին: