slider image news
slider image news
slider image news
11 հոկտեմբեր, 2019

Ստորագրվեց համագործակցության և փոխգործակցության հուշագիր Արտաշատի պահածոների և Յարոսլավլի շրջանի Կառավարության միջև

Այսօր «Ոսկե աշուն 2019» ցուցահանդեսի տաղավարում Յարոսլավլի շրջանի ագրոարդյունաբերական շուկայի բաժնի տնօրեն Եվգենի Սորոկինը և Արտաշատի պահածոների գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանը ստորագրեցին համագործակցության և փոխհամագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ գործողություններ արտահանման-ներմուծման, միջազգային առևտրի և եզակի բիզնես նախագծերի ու ծրագրերի առաջխաղացման և իրականացման ուղղությամբ։ 

Մենք հավատում ենք երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հաջողությանը Հայաստանի և Յարոսլավլ շրջանի միջև։