slider image news
10 փետրվար, 2020

Արտաշատի պահածոների գործարանի էքսկլյուզիվ արտադրանքը «Գրիգորի Լեպսի հյուրընկալ բակ»-ի համար

Արտաշատի պահածոների գործարանն այսօր ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի հետ համաձայնագիր է ստորագրել «Գրիգորի Լեպսի հյուրընկալ բակը» բրենդով հատուկ արտադրանք սկսելու վերաբերյալ։

Կրաֆտային մթերքների և խմիչքների նոր շարքը, որը նախատեսված է տոնական ճաշկերույթի համար, գործարանը կարտադրի բացառապես բրենդի համար մշակած հատուկ բաղադրատոմսով։ Ապրանքաշարը մշակվել է Գրիգորի Լեպսի ճաշակի և նախասիրությունների համաձայն։

Մենք ուրախ ենք, որ Արտաշատի գործարանի պահածոները բավարարում են բարձր պահանջներին և սպասումներին։ Լեպսն ու իր թիմը հայկական գործարանն ընտրել են բազմաթիվ արտադրողների արտադրանքը համտեսելուց հետո։