slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
slider image news
11 հունիս, 2021

Գործընկերների այց գործարան

Արտֆուդ ապրանքանիշով հայտնի և սիրված՝ Արտաշատի պահածոների գործարանը կազմակերպել է հատուկ այց գործարան իր գործընկերների համար։ Առաջատար սուպերմարկետների ցանցի գործընկերների համար Արտֆուդը բացահայտեց պահածոների և հյութերի արտադրության ամենահետաքրքիր պրոցեսները՝

  • գյուղացիներից բանջարեղենի և մրգի մթերման պրոցեսներ,
  • Կավալիերի իտալական հոսքագծի գործարկում՝ լոլիկի կեղևահանում,
  • պղպեղ դելիկատեսի և խորոված բանջարեղենի պատրաստում,
  • ինչպես նաև հյուրերը այցելեցին պիտակավորման և պահեստավորման արտադրական տարածքներ։ Եվ համահունչ հայկական լավագույն ավանդույթներին այցը ավարտվեց համտեսի սրահում, համային ծանոթությամբ Արտֆուդի նոր և սիրված պահածոների և հյութերի համտեսով։

Արտֆուդը Արտաշատի պահածոների գործարանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մթերող և արտադրող, սիրով և լավագույն ավանդույթներով հյուրընկալում է իր հյուրերին։