Արտաշատի պահածոների գործարանին է վստահում իրենց մասնավոր ապրանքանիշով արտադրանք թողարկելը Яндекс Лавка խոշորագույն և հայտնի ռուսական կազմակերպությունը։
Այս նորարարական խանութների կոնցեպտն է՝ կայքի կամ հավելվածի միջոցով ՌԴ մեծ քաղաքներում բարձրորակ սննդի և ապրանքների արագ առաքումը։ Հաճախորդներին հասանելի են դառնում՝ թարմ քամված հյութեր, կաթնեղեն, պատրաստի սնունդ և այլ մթերքներ։
Վերջերս՝ հունիս ամսին, «Յանդեքս լավկա»-ի կողմից ի թիվս այլ շուրջ 10 միջազգային կազմակերպությունների աուդիտների, Արտաշատի պահածոների գործարանում իրականացվեց աուդիտ՝ արտադրանքի որակի և ստանդարտների համապատասխանության ստուգման համար։
Яндекс Лавка-ն Արտաշատի պահածոների գործարանին է վստահում "Из Лавки" հատուկ ապրանքանիշով տոմատի և դեղձի թարմ քամած հյութերի արտադրությունը արդեն 2-րդ տարին՝ 2020թ-ից սկսած։
Տոմատի հյութերը պատրաստվում են Արարատյան դաշտավայրում աճեցվող՝ Նոյ, Անահիտ և Ռիո գրանդե սորտերից։ Դեղձի հյութը պատրաստվում է՝ Նարինջ, Զաբրանի և Կարդինալ սորտերից։
Համեղագույն և առողջարար թարմ քամած հյութերի գաղտնիքներից մեկն արևահամ և համեղագույն բերքից պատրաստելն է։